Ձեր բիզնեսի հուսալի ՏՏ գործընկերը

Կազմակերպությունների համակարգիչների, սերվերների և ցանցերի մասնագիտական սպասարկում Հայաստանում


MEGAHERTZ-ը կազմակերպություններին տրամադրում է ՏՏ ենթակառուցվածքի պարբերական սպասարկում և աշխատակիցների տեխնիկական աջակցություն։ Սպասարկում ենք աշխատատեղերը, ծրագրային ապահովումը, սերվերներն ու ցանցերը։ Անսարքության դեպքում կատարում ենք ախտորոշում և կազմակերպում հեռավար կամ տեղում աջակցություն։


Կարգավորում և սպասարկում ենք կազմակերպությունների սերվերները։ Ստուգում ենք համակարգերի աշխատանքը, պլանավորում թարմացումները և գնահատում պահուստային պատճենների վիճակը։ Անսարքության դեպքում ախտորոշում ենք խնդիրը և առաջարկում վերականգնման քայլեր։


Նախագծում, կարգավորում և սպասարկում ենք գրասենյակային լարային ու անլար ցանցեր։ Կարգավորում ենք Wi-Fi ծածկույթը, ցանցի տարանջատումը և մասնաճյուղերի միջև VPN կապը՝ հաշվի առնելով տարածքի կառուցվածքն ու աշխատանքային կարիքները։


Նախագծում, տեղադրում և սպասարկում ենք տեսահսկման, ահազանգման և մուտքի վերահսկման համակարգեր։ Ընտրում ենք տեսախցիկների տեղադրման կետերը, կարգավորում տեսագրումը և սահմանում մուտքի իրավունքները։


Տեղադրում և կարգավորում ենք կազմակերպությունների աշխատաժամանակի հաշվառման և մուտքի վերահսկման համակարգեր, այդ թվում՝ FingerTec սարքավորումներ։ Համակարգերը գրանցում են աշխատակիցների մուտքն ու ելքը, օգնում են հաշվառել աշխատաժամերը և թույլ տալիս սահմանել մուտքի իրավունքներ ըստ տարածքի։


Գնահատում ենք համակարգիչների, սերվերների, ցանցերի և պահուստային պատճենների վիճակը։ Աուդիտի արդյունքներով ներկայացնում ենք հայտնաբերված խնդիրները և առաջարկում բարելավման քայլեր՝ ըստ առաջնահերթության։


MEGAHERTZ — laboratories & engineering։ Երևանում կազմակերպություններին տրամադրում ենք ՏՏ սպասարկում և համակարգերի ինտեգրման ծառայություններ։ Աշխատում ենք գրասենյակների, կլինիկաների, առևտրային կազմակերպությունների և մասնաճյուղեր ունեցող ընկերությունների հետ։


*
*
*
*
*
*